
Այսօր ԳՇ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ պատրաստ են ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու համար նախատեսված փաստաթղթերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ArmLur.am-ի հետ զրուցում անդրադառնալով այս հարցին կարճ պատասխանեց. «Չեմ կարծում, որ ինքը կարող է ազատել, մինչեւ նախագահը չստորագրի: Գլխավոր շտաբի պետը ճիշտ որոշում է կայացրել»: Ապա նշեց, որ ինքը վատառողջ է եւ Ղարաբաղում հիվանդանոցում պառկած է:
Ս.Հ.