ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում նոր հայտարարությամբ հանդես եկավ եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության Հրապարակ: Միևնույն ժամանակ նա վերջում հայտնեց, որ որոշում է ստորագրել եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Նրա կոչից հետո Հրապարակում արդեն քաղաքացիներ էին հավաքվում, սակայն նրանց մեջ կային ներկայացուցիչներ երկու կողմից էլ:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են Ազատության հրապարակում

«Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»,-նշված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունում:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 16:00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս