Կրեմլում անհանգստոությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է՝ Կովկասում մեր շատ կարեւոր եւ մտերիմ դաշնակցի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են Ազատության հրապարակում
«Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»,-նշված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունում:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 16:00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում: