
ArmLur.am-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարանից դուրս եկան՝ իջնելով Հրապարակ: Նրանք որոշել են միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջինիս հետ քայլել՝ հայտնելով իրենց աջակցությունը վարչապետին:
Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նոր հայտարարությամբ հանդես եկավ եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության Հրապարակ: