«Եթե Ազատության հրապարակում շատ մարդ հավաքվի, ապա իշխանությունները մտածելու բան կունենան»:Ռաֆիկ Պետրոսյան «ՀԺ»Իշխանությունը միշտ էլ հնարավորն է արել ընդդիմությանը թերագնահատելու ուղղությամբ: Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունից հասկացվում է, որ եթե համաժողովրդական ճնշումը չլիներ, ապա իրենց երկրի տերերը համարողներն ընդհանրապես կանտեսեին հասարակության գոյութան փաստը: Հետեւաբար հանրահավաքները եւ համաժողովրդական պայքարն այս առումով նույնպես միանգամայն արդարացված կարելի է համարել: Այնպես է ստացվել, որ իշխանության ղեկին հայտնված մարդիկ միայն ճնշման եւ պահանջի արդյունքում են իրենց վերապահված գործառույթները փորձում ինչ-որ չափով իրականացնել: Բայց լավ է, որ գոնե հասկանում են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ