
Աժ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Ազգային ժողովում հետևում եմ իրադարձություններին և ցանկանում եմ նշել, որ ցանկացած դեպքում պետք է սթափ լինենք, թույլ չտանք, որ բախումներ լինեն մեր հասարակության շերտերի միջև։ Անհանգստացած եմ, որ մեր հայրենակիցների մի մասն ուզում է Հանրապետության հրապարակում հավաքվել, մյուսները՝ Ազատության հրապարակում, մի մասն էլ ՊՆ է գնացել՝ զորակցելու Օնիկ Գասպարյանին:
Պատրաստ եմ լինել մեջտեղի այն կարմիր գիծը, որ թույլ չտամ բախումներ: