Արդեն հայտնել էինք, որ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատախանատվության ենթարկելու հարցը: Նրա դեմ հայց է ներկայացրել արդարադատության նախարարը, որը ներկա է նիստին: Արդյունքում նիստին դատավոր Կարինե Պետրոսյանը պահանջեց նիստը հետաձգել, քանի որ ինքը վարչական դատարան հայց է ներկայացրել ԲԴԽ անդամներից Գագիկ Ջհանգիրյանի դեմ, որպեսզի նրա լիազորությունները դադարեցվեն: ԲԴԽ -ն մերժեց նրա միջնորդությունը: Այս որոշումը լսելով՝ դատավորը լքեց նիստերի դահլիճը:
Մանրամասները՝ տեսանյութում: