
«Ընտրություններին մասնակցելու իրավունքը մենք ձեռք ենք բերել աշխատանքի արդյունքում»:Մհեր Շահգելդյան «armenpress.am»Ինչպես Ընտրական օրենսգիրքն է փաստում, ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կարող է մասնակցել տարբեր համապետական ընտրությունների: Աշխատանք ասվածն այս դեպքում ոչ միայն կարեւոր չէ, այլեւ երկրորդական է: Իսկ եթե ՕԵԿ փոխնախագահը փորձում է այդ կերպ ընդգծել աշխատասեր ՕԵԿ-ի առավելությունը, ուրիշ հարց է: Իհարկե, մոտենում են ընտրությունները, եւ յուրաքանչյուրը պետք է իրեն քաղաքական բզեզի իմիջով ներկայացնի: Դա էլ է գործ, բա ապագայում ո՞նց կարգավիճակ ունենան: Ինչպես ասում են` խոսելն էլ այդ գործիչների փեշակն է: Բայց, ամեն դեպքում, խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի: