
Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր` փետրվարի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում ականի պայթյունից վնասվածքներ է ստացել 1964 թվականին ծնված Գյուլօղլան Միրզալիևը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Միրզալիևը պայթյունի ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված եղել: Տղամարդը ականի պայթյունի հետևանքով ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: