
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն կոչ է արել ոչ բռնի կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին նա գրել է Twitter-յան իր էջում։
«Ես մտահոգված եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Բոլոր կողմերին կոչ եմ անում հարգել ստանձնած պարտավորությունները ԵԱՀԿ շրջանակում և ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ: Իրավիճակը պետք է կարգավորվի առանց բռնության», – գրել է Լինդեն: