ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին։ Լուսնակարում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներն են։
1.ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան
2-ը ՀՀ ՊԵԿ ՆԵրքին անվտանգության պետ, ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյան
3-ը ՀՀ ՊԵԿ ՆԱՎ պետի տեղակալ Վարդան Սարգսյան
Մեր տեղեկություններով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը, աշխատողների ստիպել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել այն բանի համար, երբ նրանք սոցցանցերում գործող իշխանության դեմ բացասական արտահայտություններով են հանդես եկել։ Ստացվում է, որ այդ նույն պետը մասնակցել է այսօրվա ցույցին՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի: Այսինքն Նիկոլ Փաշինյանի դեմ արտահայտվածները կորցնում են աշխատանքը, իսկ գովերգողները արժանանում են հանրահավաքի մասնակցելու «պատվին»:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է: