Ինչու Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը հայտնվեցին հակառակ ճամբարներում․ ինչ է կատարվում այս պահին ԳՇ պետի աշխատասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը չեն, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ են։ ԳՇ պետի աշխատասենյակն ու Պաշտպանության նախարարության շենքը մարդաշատ են․  շատերն են գնում Օնիկ Գասպարյանի մոտ՝ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու համար՝ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը, պաշտոնյաներ, ընկերներ, նախկին ու ներկա զինվորականներ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիրները հորդորում են պատմել ողջ ճշմարտությունը, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի հրահանգները մեզ տարել պարտության, իսկ ահա իշխանության մերձավորները խնդրում են հեռանալ, չլարել վիճակը՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԳՇ պետը համբերատար բոլորին բացատրում է, որ բազմիցս խնդրել է «Իսկանդերի» թեմայով չխոսել, ՀՀ վարաչպետին բացատրել, որ ռուսական կողմի հետ մի կերպ է հարաբերությունները կարգավորել ու պետք չէ լարել։ Սակայն Փաշինյանը չի լսել և «Իսկանդերի» սկանդալային թեման բացել է՝ վիրավորելով և հարված հասցնելով ռուսական մեր գործընկերներին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանը վճռական է տրամադրված, ՀՀ ԶՈՒ-ն իր թիկունքին է, և ինքը չի պատրաստվում նահանջել ոչ մի դեպքում և հրաժարական տալ։

Ի դեպ, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ևս չի հաջողվել համոզել Օնիկ Գասպարյանին, որպեսզի հրաժարականի դիմում գրի։

Իսկ ահա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ դեռ չի ստորագրել ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ․ Օնիկ Գասպարյանը դեռ շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ։




Լրահոս