Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարու­թյունյանն իր անհատական նախաձեռ­նությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստա­ցել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:

Մաս­նավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քա­ղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախա­ձեռնությունը տապալվել է:

Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհո­յանքներով եւ մերժել միանալ Ա. Հարությունյանի նախաձեռնությանը: Ավելին՝ մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս