Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171510 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 720629 վերջին մեկ օրում` 3947 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4349 պացիենտ. մեկ օրում ավելացել է 94-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 163165 անձ` վերջին մեկ օրում 181 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3183 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է: