
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 11:00-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։
«Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ խորհրդի նիստը չի կայացել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն եկել և ըստ այդմ քվորում չի ապահովվել. ԱԺ արտահերթ նիստ նույնպես չի լինի:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան