Ո՛Չ ԿՈՂՄ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը որոշեց մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել Ազատության հրապարակում: ՀԱԿ-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին առաջարկեց ընտրություն կատարել նստացույցի կամ շուրջօրյա հանրահավաքների միջեւ: Ժողովուրդը վանկարկումներով ընտրեց բողոքի գործողության նախընտրած ձեւը: Լ.Տեր-Պետրոսյանը հարթակ հրավիրեց Կոնգրեսի եւ քաղաքական խորհրդի բոլոր անդամներին` վերջնական որոշում կայացնելու համար: Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո  հայտնեց, որ որոշել է ընդառաջել ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ժողովրդի ցանկությանը եւ ազդարարել շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը:ՀԱՐՑ. Հայ ազգային կոնգրեսը որոշում կայացրեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, ի՞նչ եք մտածում Դուք եւ արդյո՞ք որպես ՀՀ քաղաքացի` լինելու եք Ազատության հրապարակում:ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ոչ մի բան չեմ կարծում, դա իրենց քաղաքական արտահայտությունն է, եւ ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել, թե իրենք ինչի համար են այդ քայլն արել: Ես որեւէ մեկնաբանություն չունեմ: Կարծում եմ` կլինեն մարդիկ, որ կմասնակցեն այդ շուրջօրյա հանրահավաքներին:ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամՊԱՏԱՍԽԱՆ. Դե իրենք էլ ընտրել են պայքարի քաղաքական այդ ձեւը, որը չի արգելվում օրենքով նախատեսված շրջանակներում: Եթե գտնում են, որ դա ավելի արդյունավետ ձեւ է իրենց քաղաքական նկրտումները տեղ հասցնելու, թող անեն: Ի՞նչ ասեմ, դա հասարակության խնդիրն է եւ ժողովրդի խնդիրն է, եւ ես կարծում եմ, որ այսօրվա ժողովրդի պրոբլեմները հանրահավաքով չէ, որ պետք է լուծվեն եւ հանրահավաք կազմակերպողները չեն, որ ի զորու են առկա խնդիրները լուծել: Ես, գիտեք ի՞նչ, ընդhանրապես անիմաստ միջոցառումներին աշխատում եմ չմասնակցել: Կապ չունի` դա հանրահավաք է, թե այլ բան: Եթե դա անիմաստ  է… Կարծում եմ, որ իսկապես անիմաստ է, եւ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, մեր քաղաքական գործընկերները որոշել են նման կերպ պայքարել, եւ եթե նրանց հետեւորդները որոշել են դրան մասնակցել, թող մասնակցեն: Եթե, իհարկե, դրան չեն հակասում օրենքով նախատեսված շրջանակները, չի ոտնահարելու այլ քաղաքացիների իրավունքները եւ լինելու է արտոնվածության շրջանակներում:ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՀՀԿ անդամ




Լրահոս