Ինչու է Լոռու մարզպետարանը 31 դպրոցների լրացուցիչ գումար հատկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզպետարանը ֆինանսական վատ վիճակով պայմանավորված իր ենթակայության գտնվող թվով 31 դպրոցի լրացուցիչ գումար է հատկացրել. գումար ստացողների թվում են Լեռնապատ, Շահումյան, Փամբակ, Վահագնի եւ այլ գյուղերի դպրոցներ: Օրինակ, Վահագնիի դպրոցը ստացել է 400 հազար դրամ գումար, Փամբակինը՝ 1 մլն 700 հազար դրամ, Լեռնապատինը՝ 2 մլն 700 հազար դրամ:
Նշենք, որ Ղուրսալիի գյուղի դպրոցին հատկացվել է 995 հազար դրամ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ղուրսալի գյուղի դպրոցի տնօրեն Խաչատուր Միքայելյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ հարց կարող են լուծել 995 հազար դրամով: «Մեր դպրոցի աշխատավարձերը, պահպանման ծախսերը ծածկելու համար ունեցած գումարը չէր բավականացնում, հաշվառելով ուսուցիչների, դասարանների, դասարանաների թիվը եււ ժամաքանակը, պարզվեց, որ չէր բավականացնում, դրա համար էլ ավել են հատկացրել, որ բավարարի: Անցյալ տարի մենք տնտեսում ունեինք, դա բավականացրեց, բայց այս տարի չունեինք, եղած գումարը չբավարարեց: Հնարավոր է, որ հետագայում նորից դիմենք մարզպետարան, գումար խնդրենք, որովհետեւ չնախատեսված ծախսեր են լինում»,- բացատրեց դպրոցի տնօրենը:

Ս.Հ.




Լրահոս