Փետրվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուն պես հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Օհանավան գյուղի երկու բնակչի։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
31-ամյա տղամարդու խուզարկությամբ էլ նմանատիպ զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Նրա մեքենայի զննությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 31 գրամից ավելի քաշով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածներից 31-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մյուսից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։