ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Ադրբեջանը թույլ չի տալիս վերսկսել որոնողական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը դեռևս չի թողնում իր վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել զոհված զինծառայողների աճյունների որոնումները։ Այս պահի դրությամբ, ռուսական կողմը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ իհարկե վարում է, բայց դեռ որևէ արդյունք առկա չէ: Միայն նշվում է, թե  աճյունների մասով լինելու է, բայց թե երբվանից արդեն կթողնեն, դա դեռևս մնում է հարցականի տակ»։

Ընդ որում, ադրբեջանական կողմը հիմնավորումներ չի ներկայացնում։ Նկատենք, որ  ադրբեջանական կողմի՝ որոնողական աշխատանքները շարունակելու արգելքը եռակողմ հայտարարության տրամաբանությունից չի բխում և պետք է արժանանա միջազգային կառույցների արձագանքին: Սա միջազգային իրավունքի, միջազգային նորմերի խախտում է։

Որքա՞ն է ի վերջո այս պահին որոնվող զինծառայողների թիվը։ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են,  այս պահին փնտրվող զինծառայողները շուրջ 400-ն են ։

Ավելի քան 4 ամիս անհետ կորած զինծառայողների ծնողները ծանր, անորոշ սպասման մեջ են։ Հավելենք, որ դեռևս խնդրահարույց է մնում գերիների վերադարձի հարցը:

Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները:  Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս