Այսօր, փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։
Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Գևորգ Գրիգորյանն ու Գևորգ Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում։
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: