
Բաղրամյան պողոտան այսօր շարունակում է փակ մնալ: Ընդդիմությունը արդեն երկրորդ օրն է, ինչ վրաններ է տեղադրել ԱԺ-ի դիմաց եւ շուրջօրյա ցույցեր է անցկացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Բաղրամյան պողոտայում գիշերը խաղաղ է անցել, այս պահին ցուցարարները բեմահարթակ են կառուցում:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին հանրահավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան