Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։




Լրահոս