Նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան. իրավական ինչ գործընթաց է հետևելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահը չի ստորագրել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի միջնորդությունն ու այն առարկություններով վերադարձրել է: Քիչ առաջ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Իսկ հետագա իրավական ինչ գործընթաց է հետևելու:

Եթե վարչապետը ՀՀ նախագահի առարկությունները չի ընդունում և դրա մասին հայտնում է ՀՀ նախագահին, ապա նախագահը այդ պահից հաշված ԵՌՕՐՅԱ ժամկետում, կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը քննում է նախագահի դիմումը մուտքագրվելուց հետո՝ ՏԱՍՆՕՐՅԱ ժամկետում:

Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:




Լրահոս