
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: