Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանալու է մարտի 1-ին սպասվող հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։

Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» խմբակցությունը՝ կոչ անելով երևանցիներին ակտիվորեն մասնակցել հանրահավաքին։




Լրահոս