‼️ «Սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի. դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում». Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:
Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:
Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք»:
Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնել էր, թե իբր ԳՇ պետի ազատման հրամանը հետ վերադարձնելու նախագահի որշման մեջ
առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
Քիչ առաջ էլ «իմքայլականներին» օգնության հասան սորոսական ՀԿ-ները՝ հայտարարելով, թե «նախագահն աջակցում է Սահմանադրության խախտմանը»: