
Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ գրասենյակի, ԲԴԽ-ի, ԱԱԾ-ի, քննչական մարմինների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, արդարադատության նախարարության, դատախազության ներկայացուցիչներ և ոլորտի այլ պատասխանատուներ:
Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկել է օրենսգիրքը: Մինչև երկրորդ ընթերցումը օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: