![](https://armlur.am/wp-content/uploads/2021/03/DSC_3927-scaled.jpg)
Երեկ՝ փետրվարի 28-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմի հերոս, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունը կրող նախակրթարան:
Նախակրթարանը օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Միջոցառմանը ներկա էին Լևոն Հովհաննիսյանի հայրը, տատիկը, մայրը, եղբայրները:
Նախակրթարանը բաղկացած է երեք խմբից՝ յուրաքանչյուրում՝ 20 երեխա, որոնք արդեն լրացված են ամբողջովին: