Հայաստանում մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172216 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 733639 վերջին մեկ օրում` 4372 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4693 պացիենտ. մեկ օրում ավելացել է 36-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 163511 անձ` վերջին մեկ օրում 117 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3195 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է: