Դատական համակարգում բուռն քննարկում է ծավալվել ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո: Ինչպես հայտնի է այսօր ՀՀ վարչապետը 18:30 հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակ: Վերջինս իր ելույթում հայտնել է, որ անդրադառնալու է մի շարք հարցերի՝ ԳՇ հայտարարությանը, ռազմական հեղաշրջմանը, ՀՀ նախագահի կողմից փաստաթղթի չստորագրմանը, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի կողմից դատական համակարգին ուղղված հայտարարությանը:
ՀՀ վարչապետի այս խոսքից հետո ՀՀ դատական համակարգում քննակում է ծավալվել, որ վարչապետը հերթական անգամ փորձում է միջամտել դատական իշխանության գործունեությանը, ինչը միջազգային հարթությունում կարող է լուրջ հետեանքների հանգեցնել:
Դատական համակարգում մտահոգվել են եւ կարծիք հայտնել, որ ՊՆ-ն կառավարության առնթեր մարմին է, եւ վարչապետը կարող է անդրադառնալ կամ միջամտել նրա գործերին, իսկ ահա դատական իշխանությունն անկախ մարմին է եւ հերթական անգամ դատական իշխանության գործերին միջամտելը կարող է լուրջ հետեւանքների առաջ կանգնեցնել եւ ՀՀ կառավարությանը եւ դատական համակարգին:
Մանրամասները՝ տեսանյութում: