ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ եւ ինչ պահանջով կթույլատրվի սիգ որսալ Սեւանա լճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի եւս Հայաստանում կիրականացվի սիգի փորձարարական որս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այս տարում իրականացնել նախորդ տարի մեկնարկած սիգ փորձարարական որսի 2-րդ փուլը: Մեզ հայտնի դարձավ, որ Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանվել է այս տարվա մարտի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ավելին, սիգի փորձարարական որսի համար նախարարությունն իր պահանջներն է սահմանել: Այսինքն, սիգի որսը պետք է իրականացվի Սևանա լճի ամբողջ տարածքով, դնովի ցանցերով եւ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա եւ օրվա լուսային ժամերին:

Բայց չնայած սրան, շրջակա միջավայրի նախարարության սահմանած փորձարարական որսը խիստ մտահոգում է բնապահպաններին. նրանց կարծիքով արդյունաբերական արդյունահանման համար սահմանված ժամկետները սխալ են։ Ըստ մասնագետների՝ նախորդ տարում արդյունահանման ընթացքը սխալ է կազմակերպվել, ինչն ի վերջո հանգեցրել է սիգի պաշարների կտրուկ կրճատման, հնարավոր է անգամ՝ վերացման։ Փաստորեն շրջակա միջավայրի նախարարությունն ականջալուր չէ բնապահպանների ահազանգերին:
Մյուս կարեւոր նորությունը. Այս տարվա համար Սևանա լճում կարասի և խեցգետնի համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Այս դեպքում նախարարութանը չի անհանգստացրել խեցգետնի պաշարները, այլ՝ Սեւանա լճում խեցգետին չկա, վերջին երկու տարում խեցգետնի պաշարները զգալի նվազել են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս