ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները բանակցությունների մեջ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ վարչապետին կարծես թե հաջողվել է հանդիպել Արմեն Սարգսյանի հետ և քննարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու դիմումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ կարծես թե նրանք «լեզու» են գտել այդ հարցում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ անգամ իմքայլական պատգամավորներին հրահանգել են դեռևս նախագահի մասին վատ արտահայտություններ չանել, նրան որևէ կերպ «չկպնել» եթե ինչ-որ հայտարարություններ են անում: Բայց, դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչ քայլերի կգնա Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ էր հայտարարել, թե Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի վարչապետի ուղարկած ԳՇ պետին ազատելու դիմումը:
Սոնա Գրիգորյան