ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում են, թե քանի հոգի է այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու: Մենք տեղեկացանք, որ իշխանության ներսում խնդիր է դրված, որ պետք է ապահովվեն մոտ 50 հազար քաղաքացու մասնակցություն: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ կայացած խմբակցության նիստի ժամանակ:
«Իմ քայլի» պատգամավորները մտահգություն ունեն այն հարցի վերաբերյալ, որ եղանակային պայմանները ոչ բարենպաստ են և հնարավոր է քաղաքացիները չկարողանան հասնել Երևան:
Այս պահի դրությամբ էլ խորհրդարանականները պատրաստվում են գնալ մասնակցել հանրահավաքին և նախապատրաստական աշխատանքներ են տանում, որպեսզի ապահովվեն համապատասխան թվով մարդկանց ներկայությունը հանրահավաքին:
Սոնա Գրիգորյան