Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել, որում ասվում է.

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է։

Հիշեցնենք, որ այսօր հանրահավաքի ժամանակ Փաշինյանը 2-րդ հնարավորություն է տվել ընդդիմությանը:




Լրահոս