ՏԵՍԱՆՅՈՒԹ. 110-150 հազար դրամ. ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վերացվել է Վրաստան օդային ճանապարհով մուտքի արգելքը։ Սահմանն անարգել հատել կարող են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր  ոչ ուշ քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն անցակետում։

Մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով Վրաստան օդային տարածքով մուտքի արգելքը չեղարկվել է նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների ու բնակիչների համար։ Սակայն երկրի ցամաքային եւ ծովային սահմանները դեռևս շարունակում են փակ մնալ։

Ըստ նոր կարգավորումների, որոնք վերաբերում են նաև հայաստանցիներին, Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներն անցակետում պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ ստացված ժամանմանը նախորդած 72 ժամվա ընթացքում։ Իսկ արդեն ժամանման երրորդ օրը քաղաքացին պարտավոր է ևս մեկ թեստ հանձնել՝ սեփական միջոցներով։

Մինչև երկիր մուտք գործելն անհրաժեշտ է լրացնել առցանց ձևաթուղթը, որը կներկայացնի նախորդ երկու շաբաթում ուղևորի ճամփորդական պատմությունը։ Այս ձևաթուղթը հասանելի է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։

Փետրվարի 1-ից Վրաստանը հանել է նաև միջագային կանոնավոր ավիաուղևորափոխադրումների արգելքը։ Երևանը Թբիլիսիին կապող կանոնավոր չվերթներն այժմ շաբաթական երկուսն են։ Մարտի ընթացքում մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 110-150 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս