ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում այսօր հայտարարեց, որ երեկ իշխանություններն իրենց բոլոր վարչական ռեսուրսներն օգտագործել են, որպեսզի հանրահավաքին այդքան մարդ հավաքեն:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` որեւէ իշխանություն այդքան ռեսուրս չի օգտագործել նման ձեւով մարդկանց հանրահավաքի բերելու համար: Ընդդիմադիր պատգամավորը վրդովված էր նաեւ այն բանի համար, որ իշխանությունները Մարտի 1-ին հրավիրած հանրահավաքի վերջում այն վերածել են հավաքույթի, ծափեր են տվել, վանկարկել:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում