Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում ողբերգական ավտովթարի հետեւանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել է գրող Սոսի Խանիկյանը: Նա նաեւ աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության եւ ստեղծարար ծրագրերի ղեկավար։
Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» եւ այլն… Նա նաեւ վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սեւակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:
Երիտասարդ, տաղանդավոր Սոսիի մահվան լուրը շատ հայտնիների սիրտն է փոթորկել եւ վերջիններս վերջին անգամ իրենց սրտի խոսքն են գրել նրա մասին:
Հավելենք, որ ավտոմեքենայի ղեկին է եղել Երեւանք քաղաքի բնակիչ Տիգրան Բոշյանը, ով որոշ տվյալների համաձայն աշխատում է «Ռիո Մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն:
Լիդա Եղիազարյան