
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը չէր կայացել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով: Դրան նախորդած դատական նիստին փաստաբանը փորձել էր նախազգուշացնել դատավոր Աննա Դանիբեկյանին, որ նույն օրը եւ ժամին Վերաքննիչ դատարանի նիստ է (դատավորի դեմ դատական գործով) նշանակված, սակայն Դանիբեկյանը չէր լսել եւ նշանակել էր նիստը: Արձանագրելով փաստաբանի բացակայությունը` դատավորն այն անհարգալից էր համարել եւ խոստացել էր մարտի 2-ին կայանալիք նիստին քննարկել փաստաբանի պահվածքը: