Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնին նշանակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև նրա անցած ճանապարհը, պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները: Խոսելով ծառայության խնդիրներից ու նպատակներից՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ պետական մյուս վերահսկողական կառույցների կողքին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է հանրային խնդիրներին ու տրամադրություններին առաջին արձագանքողը լինի՝ գնահատելով այս կամ այն ծրագրի և որոշման կատարման ընթացքըն ու արդյունավետությունը:
Նախագահը նաև պատասխանել է ծառայության աշխատակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես իրենց գործառույթներին, այնպես էլ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին: