Մտածում եք, որ գնալու եմ եւ իմ խոսքից հետ կանգնե՞մ. Փաշինյանն ու Մարուքյանը կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 2–ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու բոլոր առաջարկները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

«Ես համաձայնությունս տվել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,– ասաց նա։

Մարուքյանը համաձայնել է վարչապետի հետ հանդիպել, որպեսզի երկիրն այս ճգնաժամային վիճակից դուրս հանելու համար ելքեր գտնեն։ Դիտարկմանը, որ իր նախապայմանը՝ բանակի եւ նախագահի դեմ հայտարարված «պատերազմը» դադարեցնելու վերաբերյալ, ուժի մե՞ջ է, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Իմ առաջարկը ամբողջական է, այն չունի մասեր, եւ այն պետք է քննարկել, դուք մտածում եք, որ գնալու եմ եւ իմ խոսքից հետ կանգնե՞մ»։

Մարուքյանն ասաց, որ եթե համաձայնություն ունենան վարչապետի հետ, ապա այս տարի հնարավոր է կազմակերպել ընտրություններ։




Լրահոս