ՏԵՍԱՆՅՈւԹ. Օնիկ Գասպարյանը դեռ երեք օր ԳՇ պետ կլինի. ինչ է սպասվում Արմեն Սարգսյանի որոշումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ինչ է սա ենթադրում. Արմեն Սարգսյանի այս որոշումից հետո Օնիկ Գասպարյանն օրենքի ուժող է ազատվում իր պաշտոնից:

Բանն այն է, որ Սահմանադրության 139-րդ հոդվածում հստակ նշված է ընթացակարգը: Մասնավորապես, Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ ետ է վերադարձրել միջնորդությունը, սակայն Նիկոլ Փաշինյանը նույն միջնորդությունը կրկին է  ներկայացրել: Իսկ Սահմանադրությունում ասվում է. «Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

Այսպիսով, Արմեն Սարգսյանը չի ստորագրել, սակայն հենց այդ հարցով չի էլ դիմել ՍԴ, հետեւաբար Օնիկ Գասպարյանը դեռ երեք օր կլինի շտաբի պետ եւ այդ օրերից հետո վերջնականապես պարզ կլինի նրա ճակատագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս