ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին խնդիր ունի քաղաքապետարանի, գյուղապետարանի կամ մարզպետարանի հետ, ապա նա ո՞ր  դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Գեւորգ Դարբինյան, 45 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե քաղաքապետարանը, գյուղապետարանը կամ մարզպետարանը`• չի տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր,• խախտել է բնակարանային ապահովության ծրագրերով երաշխավորված իրավունքները (բնակարանի հատկացում, բարելավում եւ այլն),• ոտնահարել է հողօգտագործողների իրավունքները,• անհիմն մերժել է հողի նպատակային նշանակությունը փոխելու, շինթույլտվության տրամադրման, իրավունքը հաստատող փաստաթղթերով սեփականության իրավունքի ճանաչման, ինքնակամ կառույցների օրինականացման մասին դիմումները,• կատարել է ապօրինի հողահատկացումներ, տրամադրել ապօրինի շինթույլտվություններ,• հաշվարկել կամ գանձել է հավելյալ գույքահարկ կամ հողի հարկ:  ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է, թե ընտրվել ու թվարկված են բոլոր այն կետերը, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են բախվում: Ուստիեւ ոչինչ չի մնում, քան ներկայացնել ՄԻՊ գրասենյակի հեռախոսահամարը եւ կայքը (010537651, [email protected])` մեր հայրենակիցներին խորհուրդ տալով անհրաժեշտության դեպքում դիմել նշված կառույցին:




Լրահոս