ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություններ արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր նախկինում արված հայտարարություններին։

  1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի »: Սակայն հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին՝ նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։ Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, եւ փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, եւ բուֆեռ էր առաջանում։ Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:
  2. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը հայտնի հայտարարությունը տարածելիս։ Սակայն հետաքրքիր է, որ իր այս խոսքերին որպես ապացույց նա ոչինչ չներկայացրեց, միայն պնդումներ, որ Սերժ Սարգսյանը թալանչի է, կոռումպացված է, ուղղորդում է Զինված ուժերը։ Նկատենք, որ Փաշինյանն իր ելույթում չտվեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, չնայած խոսեց մարտի 1-ի դեպքերից եւ ընդհանրական որակումներ տվեց «նախկին իշխանություններ» ձեւակերպմամբ։
  3. Եվ այս ամենից բացի, ընդդիմադիրի հռետորաբանությամբ ելույթ ունեցող վարչապետը խորհրդարանական ուժերին մարտահրավեր նետեց եւ երկրորդ հնարավորություն տվեց՝ արտահերթ ընտրությունների գնալու համար խոսակցություններ սկսելու մասով։ Տեսնենք՝ այս անգամ պատմությունն ինչով կավարտվի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի եւ պատգամավորի որդու միջեւ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երեւույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաեւ Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որեւէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»: Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքեց տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը։

ենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կենսագրականից որոշ մանրամասներ են ի հայտ եկել. նախկինում պարտքերով ապրողը այսօր ոչ միայն պարտքերն է վերադարձնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ 2008 թվականին, երբ որպես քաղհալածյալ Պողոսյանը Հայաստանից փախել է եւ հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մինչ այդ հասցրել է Հայաստանում պարտքեր կուտակել։ Նույն լուրերի համաձայն՝ դեռ այն ժամանակ Պողոսյանը պարտքով գումար է վերցրել կնոջ բարեկամներից, հարեւաններից, ընկերներից եւ հետ չի վերադարձրել: Իսկ ԱՄՆ-ում, ըստ ականատեսների, Պողոսյանը տաքսի է վարել։ Հիմա նա, Հայաստանում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով եւ ամսական մոտ 400 հազար դրամ ստանալով, սկսել է պարտքերը մարել եւ ոչ միայն: Մեր ստացած այս տեղեկությունների ստուգման հետքերով «Ժողովուրդ»  օրաթերթը երեկ գնաց Կենտրոն վարչական շրջանի շենք՝ անձամբ զրուցելու թաղապետի հետ եւ պարզելու իր մասին մեր ստացած լուրերի իսկությունը։ Սակայն Ավետ Պողոսյանը մեզ համար ժամանակ չգտավ եւ գործավարուհու միջոցով փոխանցեց, թե չի ուզում խոսել։ Այսպիսով, մենք ոչ միայն չկարողացանք ստանալ թաղապետի պարտքերին վերաբերող տեղեկությունների պատասխանները, լսել իսկությունը, այլեւ նրա տեսլականը չիմացանք՝ որպես տաքսու նախկին վարորդի, ոլորտի պրոֆեսիոնալի, թե ինքն ինչ ծրագրեր ունի Փոքր կենտրոնի տաքսու վարորդների համար, ինչ նորարարություններ է մտածել գերծանրաբեռնված Կենտրոնի համար նախկին տաքսու վարորդը։ Ի դեպ, Ավետ Պողոսյանի մորաքրոջ որդին Երեւանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Համբարյանն է. բարեկամներով տեղավորվել են չկոռումպացված քաղաքապետարանում:

 

 

 

Այսօր մեկնարկելու է Ազգային ժողովի  հերթական նստաշրջանը, որի օրակարգը հաստատվեց երեկ՝ կայացած խորհրդի նիստի ժամանակ՝ սահմանելով նաեւ քննարկման հարցերի հաջորդականությունը։ Եվ թվում էր, թե առաջնային հարցերի մեջ պետք է ընդգրկված լիներ իրավիճակից բխող անհրաժեշտ նախագծեր, բայց ոչ։ Առաջնային է համարվել, օրինակ, «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության եւ այլ հարցեր։ Ու տպավորություն է, որ խորհրդարանի ղեկավարությունը առաջնային եւ երկրորդական հարցերը տարբերակելու խնդիր ունի։

 

 




Լրահոս