ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Մարտի 3-ի նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Այս պահին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: ArmLur.am-ի տեղեկություններով, «Իմ քայլի»-ի պատգամավորներին հրահանգված է սուր հարցեր տալ, ելույթներ ունենալ, ամեն կերպ այնպես անել, որ Վարդազարյանին վարկաբեկեն. պատգամավորներին անգամ նախապես հարցերի ու ելույթների տեքստեր են տվել:
Նկատենք, որ պատգամավորները ԲԴԽ նախագահին նույն թեմայի մեջ են հարցեր տալիս:
Սոնա Գրիգորյան