ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկվանից խորհրդարանում «հարձակվել են» Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա: Պատգամավորները կարծես թե նոր Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից հետո նոր թիրախ են գտել են եւ ցանկանում են նրա օրինակով հեռացնել պաշտոնից նաեւ Ռուբեն Վարդազարյանին:
Նկատենք, որ խորհրդարանում երեկվանից տեղի ունեցող հարձակումները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի կազմակերպածն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ: Նրանք են մտադրվել Հրայր Թովմասյանի օրինակով հեռացնել Վարդազարյանին: Այսինքն, պատգամավորները նոր ՍԴ նախագահ են գտել եւ հարձակվել նրա վրա:
Սակայն լավ կլիներ, որ իշխանությունները պետության առաջ ծառացած խնդիրները փորձեին լուծեին, քան թե կենտրոնանային խորհրդարանում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնողին վարկաբեկելու վրա՝ փորձելով պաշտոնից հեռացնել նաեւ նրան:
Ն.Հ.