ՀԱՐՑ. Ես «Հայաստան» հանրախանութի առաջին հարկում գտնվող «Հայրապետյան եղբայրներ» սուպերմարկետից ընտրեցի երշիկներից մեկը, եւ երբ սկսեցին կտրատել, շատ տարօրինակ ու զզվելի հոտ զգացի: Վաճառողուհուն խնդրեցի չշարունակել, քանի որ չէի ցանկանում հետագայում թունավորվել: Վաճառողուհին ասաց, որ ինձ այլեւս չի սպասարկի եւ չի էլ փոխի երշիկը: Ուզում եմ հասկանալ` նման իրավունք կա՞, որ վաճառողն ինձ չսպասարկի, եւ նման երշիկից ուրիշ ի՞նչ կերպ կարող էի հրաժարվել: Արմինե Գասպարյան, 30 տարեկան, «Հայաստան» հանրախանութի վաճառողուհիՊԱՏԱՍԽԱՆ. Հաճախորդը միշտ իրավացի է, սա էլեմենտար հարց է: Իհարկե, վաճառողն իրավունք չուներ նման բան ասելու եւ անելու: Իրենց կանոններում գրված է, որ պիտի սպասարկեն քաղաքակիրթ ձեւով: Քաղաքացին ազատ կարող էր հետ վերադարձնել թեկուզ կտրտվածը եւ չվճարել: Եւ արդյունքում վաճառողը պիտի սիրալիր ձեւով փոխանակեր մեկ ուրիշով: Քաղաքացին պետք է հարցներ տվյալ սուպերմարկետի մարքեթինգային բաժնին, թե որն է իրենց նպատակը` բարեկիրթ ձեւով սպասարկե՞լը, թե՞ վիճաբանության մեջ մտնելը: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ինչպես հարց ու պատասխանում է ներկայացված, խնդիրն այնքան էլ վաճառող-գնորդ հարթությունում չէ: Հայաստանում վաճառվող սննդամթերքը, որպես կանոն, չափազանց անորակ է, եւ այս պարագայում ո՛չ ամենատարբեր ընկերություններից ստացված սննդատեսակը վաճառող սուպերմարկետն է մեղավոր, ո՛չ էլ, առավել եւս, այդ աղտեղությունը ճարահատյալ կամ թյուրիմացաբար ձեռք բերող քաղաքացին: Խնդիրը լուծելու համար ամեն ինչ պետք է սկսել անորակ ապրանքատեսակների ներկրումը եւ արտադրությունը դադարեցնելուց: Առանց այն էլ (եթե խոսքը սննդամթերքի մասին է) Հայաստանում վաճառվող սնունդը եվրոպական գներ ունի, ուստիեւ գոնե դրա միջին դրական հատկանիշները ենթադրում են, որ հնարավոր է ապահովել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ