ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կա′մ ես կմեռնեմ, կա′մ Իրինան». Ճամբարակի անտառապահը հանցագործության մասին հաղորդում է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել Արմեն Ղուկասյանը եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, թե ինչ է կատավում Ճամբարակի անտառտնտեսությունում: Պարզեցինք, որ Արմեն Ղուկասյանը աշխատում է Ճամբարակի անտառտնտեսությունում որպես անտառապահ: Ըստ մեր զրուցակցի՝ մասնակցել է 44 օրյա պատերազմին, որից հետո վերադարձել է եւ արդյունքում իր նկատմամբ ապօրինի քրեական գործ են սարքել ու մի բան էլ ամեն ինչ անում են աշխատանքից հեռացնելու համար:

«Կամ ես կմեռնեմ, կամ Իրինան, ինձ անօրինական կերպով չեն հեռացնի աշխատանքից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ի դեպ Իրինա Հովհաննիսյանը Ճամբարակ համայնքի անտառտնտեսության տնօրենն է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս