Փաշինյանն ԱԺ-ում տարօրինակ կերպով լուռ էր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն էր, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն երեկվա հարցուպատասխանն էականորեն տարբերվում էր նախորդներից՝ թե՛ խորհրդարանի դրսում, թե՛ ներսում տիրող իրավիճակով պայմանավորված:

Նախ՝ Փաշինյանի այցին ընդառաջ ոչ միայն ուժեղացված հսկողություն էր ողջ շենքում եւ հարակից տարածքներում, այդ թվում՝ դիպուկահարների առկայությամբ, այլեւ նիստերի դահլիճում էր միջավայրը լարված։ Մասնավորապես, կառավարության անդամներին հարց ուղղելու համար գրանցվեց 29 պատգամավոր, եւ նրանց հարցերի մեծ մասն ուղղված էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանեց՝ ամբիոն «գործուղելով» փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վարչապետը միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին պատասխանեց՝ հայտնելով, թե պատրաստ են ընտրությունների թեմայով քննարկում սկսել։

Նկատենք, որ նախկինում հարցուպատասխանները տեւում էին 4 ժամից ավելի, եւ գրանցվում էին 40-ից ավելի պատգամավորներ հարցեր ուղղելու համար, եւ այդ հարցերի մեծամասնությանը պատասխանում էր հենց Նիկոլ Փաշինյանը։

Երեկ, սակայն, նա տարօրինակ կերպով լուռ էր, իսկ Տիգրան Ավինյանի կիսապատասխանները բարկացրին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որն ԱԺ դահլիճի դուռը արհամարհանքով շրխկացրեց կառավարության երեսին ու դուրս եկավ։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս