Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի մասին մեկ օր առաջ հայտնել էր անձամբ Մարուքյանը՝ ասելով, թե վարչապետ Փաշինյանը զանգել, իրեն հրավիրել է՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Սակայն տեղեկացանք, որ երեկ հանդիպումը չի կայացել։

ԼՀԿ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե Փաշինյանի առաջարկած ժամը հարմար չի եղել Մարուքյանին, ամենայն հավանականությամբ, այսօր կամ վաղը կհանդիպեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս