ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը: Մեր տեղեկություններով հանդիպումն ընթանում է ՀՀ կառավարության շենքում: Վերջիններս պայմանավորվում են ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու ժամկետներն ու մեխանիզմները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է խորհրդակցություն սկսել ընդդիմության հետ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու համար, ու առաջին հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ է:
Ս.Գ.